Չելսիի» կիսապաշտպան Օսկարը, ով վերջերս լոնդոնյան ակումբ տեղափոխվեց Բրազիլիայի «Ինտերից», անգլիական ակումբում հանդես է գալու 11 համարի մարզաշապիկով: Այս մասին հայտնում է «Չելսիի» պաշտոնական կայքը: Վերջին ֆուտբոլիստը, ով խաղացել էր այդ համարի մարզաշապիկով Դիդյե Դրոգբան էր: Դրոգբան 11 համարի մարզաշապիկը ստացել է 2006 թվականին իռլանդացի Դեմյեն Դաֆից, իսկ նրանից առաջ 11 համարը պատկանել է հոլանդացի Բուդեվեյն Զենդենին, նրանից առաջ էլ ' անգլիացի Դենիս Ուայզին
|