«Միկայի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը «Արարատի» դեմ խաղից հետո, որտեղ նրա սաները հաղթանակ տարան 1:0 հաշվով, հետևյալ կարծիքին էր. «Այսօր մենք խաղում էինք դժվար մրցակցի հետ, ով նոր մարզիչ ուներ և մոտիվացված էր: Ճիշտ է, նրանք խաղում էին պաշտպանությունից, բայց վտանգավոր էին նաև հակագրոհներում: Ես սպասում էին, որ դժվար խաղ կլինի:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ տղաներից: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ շատ պահեր եղան, որ չօգտագործեցինք:
«Արարատը» լավ էր դասավորվում, այդ իսկ պատճառով դժվար էր անցնել նրանց պաշտպանությունը:
Կարող եմ ասել, որ «Արարատը» յուրաքանչյուրի համար բարդ մրցակից է: Ցանկանում եմ անպայման նշել մեր թիմային աշխատանքը. մենք կես տարվա մեջ արդեն 3-ից 4 խաղացող ենք տվել երիտասարդական հավաքականին: Կասպարովն էլ, եթե վնասվածք չստանար, ապա հիմա հնարավոր է, որ կանգներ որպես հավաքականի առաջին համար:
Նարեկ Բեգլարյանն ու Ալեքսանդր Թադևոսյանը դեռևս պատրաստ չեն մեր խաղային սխեմային»:
|