Մաֆիան օգնել է գտնել «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի կնոջ ժամացույցը:
Մարիա Սոլեդադ Կավանին հուլիսի 24-ին ավազակային հարձակման էր ենթարկվել: Անհայտ անձինք գողացել էին նրա' 18 000 եվրո արժողությամբ ժամացույցը:
Միջադեպը մեծ աղմուկ էր առաջացրել: Ինչպես հաղորդում է RP-online-ը, տեղի հանցագործ խմբավորման անդամները խոստացել են օգնել Կավանի ընտանիքին թանկարժեք ժամացույցը գտնելու համար և կատարել են իրենց խոստումը: Ոստիկանություն է զանգել անհայտ անձ և հայտնել, որ ժամացույցը գտնվում է Նեապոլի բարձրահարկ շենքերից մեկի նկուղում, ինչն էլ պարզվել է' ճիշտ է:
|