Այսօր Հոլանդիայում Ֆուտբոլային մրցաշրջանը մեկնարկեց Սուպերգավաթի հանդիպումով: Ամստերդամի «Արենա» ստադիոնում գավաթը վիճարկեցին «Այաքսն» ու ՊՍՎ Էյնդհովենը: «Այաքսի» մեկնարկային կազմում հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Հանդիպումը անհաջող սկսվեց «Այաքսի» համար: Արդեն 11-րդ րոպեին ՊՍՎ-ն Տոյվոնենի և Լենսի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ՝ 0:2, բայց մինչև ընդմիջում Ալդերվեյրելդը կրճատեց հաշվի տարբերությունը:
Հանգստից հետո Տոյվոնենը կրկին երկու գնդակի տարբերությունը ապահովեց ՊՍՎ-ի համար, բայց հանդիպման 75-րդ րոպեին Օզբիլիսի փոխանցումից հետո ինքնագոլ գրանցվեց: Խաղի ինտրիգը վերականգնվեց, սակայն մրցավարի փոխհատուցած ժամանակահատվածում ՊՍՎ-ն չորրորդ գոլը խփեց: Այն գրանցվեց Վեյնալդումի հաշվին: 4:2 և ՊՍՎ-ն դարձավ Սուպերգավաթակիր
|