Դանիացի փորձառու ֆուտբոլիստ Քրիստիան Պոուլսենը որոշել է ավարտել իր միջազգային կարիերան եւ այլեւս հանդես չի գա Դանիայի ազգային հավաքականի կազմում:
32-ամյա ֆուտբոլիստը ներկա պահին զբաղված է իր համար նոր ակումբ փնտրելով:
- Երջանիկ եմ եւ հպարտ` հավաքականի կազմում ունեցած իմ ելույթներով: Ես դեռեւս 20 տարեկան էի, երբ Դանիայի հավաքականի կազմում մասնակցեցի Աշխարհի առաջնությանը: Այս ընթացքում ես բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ եմ անցկացրել: Հեռանում եմ ոչ թե հավակնություններ չունենալու պատճառով, այլ որ ցանկանում եմ ճանապարհը զիջել երիտասարդներին: Կարծում եմ` դա արդարացի է, - Պոուլսենի խոսքերն է մեջբերել Դանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը