Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը հաստատել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը:
«Ես իրոք հրաժարական եմ ներկայացրել ու հրաժեշտ տվել թիմին: Այս որոշումը բացառապես իմն է: Իհարկե, ծանր տրվեց այն, բայց ես ամաչում եմ այն ֆուտբոլի համար, որ ցուցադրում է «Դինամոն»:
Կոլեկտիվը սթափվելու կարիք ունի: Հուսամ` իմ հեռանալը կհանդիսանա հենց այն սթափվելու առիթը, որը օգտակար կլինի թիմին: Մեկ անգամ չէ, որ ասել եմ` ամեն ինչ անում եմ ի շահ «Դինամոյի»: Տրամադրությունս, բնական է, լավ չէ, բայց ես հավատում եմ, որ «Դինամոյի» մոտ ամեն ինչ լավ կլինի», - Սիլկինի խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը:
|