Главная » 2012»Август»6 » Բարձրագույն խումբ. 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը
20:45
Բարձրագույն խումբ. 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը
Հայաստանի առաջնության 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը armsport.am-ը կազմել է 3-5-2 դասավորությամբ: 3-ական ներկայացուցիչ ունեն «Շիրակն» ու «Իմպուլսը», 2-ական` «Միկան» ու «Գանձասարը», 1' «Բանանցը»: Դարպասապահ Գոռ Էյլազյան («Իմպուլս») Էյլազյանը լավ հանդիպում անցկացրեց «Փյունիկի» հետ մրցավեճում, իսկ միակ գնդակը բաց թողեց 11 մետրանոցից:
Պաշտպաններ Գագիկ Դաղբաշյան («Բանանց») Երիտասարդ պաշտպանը ձախ եզրում լավ տպավորություն թողեց ու չընկրկեց տանտերերի ճնշմանը:
Հրայր Մկոյան («Շիրակ») Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բավական գրագետ խաղ ցուցադրեց ու մի շարք դրվագներում կարողացավ վնասազերծել հյուրերի գրոհայիններին:
Էդուարդ Կակոսյան («Իմպուլս») Պաշտպանության աջ եզրում Կակոսյանը աչքի ընկավ ապահով խաղով:
Կիսապաշտպաններ
Յորո Լի Լամին («Շիրակ») Վնասվածքի պատճառով Յորոն «Ուլիսի» հետ մրցավեճում պահեստայինների թվում էր, սակայն երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալուց հետո երկու գոլ խփեց ու հաղթանակ պարգևեց «Շիրակին»:
Աղվան Մկրտչյան («Միկա») Մեծ ծավալի աշխատանք կատարեց ու մի քանի տպավորիչ անցումներ ձեռնարկեց: Հյուրերը ոչ միշտ էին կարողանում կասեցնել Մկրտչյանին:
Կարեն Մուրադյան («Շիրակ») Գյումրեցիների կենտրոնական կիսապաշտպանը հերթական հաջող հանդիպումն անցկացրեց:
Դիեգո Լոմբե(«Գանձասար») Լոմբեն «Բանանցի» հետ մրցավեճում բավական ակտիվ էր ու հիմնականում հենց նա էր սրություն հաղորդում կապանցիների գործողություններին: Արեգ Ազատյան («Միկա») Ազատյանն «Արարատի» հետ հանդիպման առաջին խաղակեսում այնքան էլ ակտիվ չէր, սակայն երկրորդում նա ավելի շատ էր գնդակ ստանում ու ավելի մեծ սրություն էր հաղորդում տանտերերի գործողություններին: Հենց նրա փոխանցումից հետո էլ Մուրդայանը խփեց հանդիպման միակ գնդակը:
Հարձակվողներ Նորայր Գյոզալյան («Իմպուլս») Առաջնության լավագույն ռմբարկուն շարունակում է ավելացնել գոլերի քանակը: Ու կրկին Նորայրը բավական գեղեցիկ գոլ խփեց' այս անգամ գրավելով «Փյունիկի» դարպասը:
Ռեջիլիո Զեդորֆ («Գանձասար») Հոլանդացին երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Զեդորֆն ավելի լավ է մերվել կապանցիների խաղին ու զգալիորեն բարձրացրել է օգտակար գործողությունների գործակիցը: