Главная » 2012»Август»6 » Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
20:38
Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում պայքարն ավարտեցին հունահռոմեական ոճի 74կգ քաշային ըմբիշները: Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչ գոտեմարտում պարտվեց ռուս ըմբիշ Ռոման Վլասովին եւ դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Հայաստանը վերջին անգամ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ունեցել էր 16 տարի առաջ:
Արսեն Ջուլֆալակյանը բավական հաջող հանդես եկավ Լոնդոնում: Մինչեւ եզրափակիչ հասնելը Արսենը պայքարից դուրս թողեց Ղրղզստանի, Բելառուսի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին, իսկ ահա եզրափակիչում հավասար պայքար մղեց աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովի հետ: