Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 120 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Յուրի Պատրիկեևը կորցրեց մեդալի համար պայքարելու վերջին հնարավորությունը:
Այն բանից հետո, երբ իրանցի Դարզի Բաբաջանզադեն քառորդ եզրափակչում զիջեց շվեդ Ժոան Էուրենին, Պատրիկեևը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Պատրիկեևը Բաբաջանզադեին 1/8 եզրափակչում զիջեց 1:3 ընդհանուր հաշվով:
|